Դասընթացում ներկայացվում են սովորելու մասին հետազոտահենք մոտեցումներ։ Ներկայացվում է «Շրջված դասարան» մոդելը, որը հատկապես արդյունավետ է հեռավար ուսուցման դեպքում։ Վերջում մասնակիցները ծանոթանում են դասընթացի պլանավորման ABC մոդելին և կիրառում են այդ գիտելիքը իրենց դասընթացում։ Դասընթացի շրջանակներում ներկայացվում են նաև թվային գործիքներ, որոնք կարելի է օգտագործել ակտիվ ուսուցման ժամանակ։