Դասընթացի հիմնական նպատակն է մեթոդական աջակցություն ցուցաբերել մասնակիցներին՝ իրենց դասընթացների ծրագրում ակտիվ ուսուցման բաղադրիչի ուժեղացմամբ և թվային հմտությունների ինտեգրմամբ փոփոխություն կատարելու և դասավանդումն ըստ այդմ կազմակերպելու գործում:
Կրթական վերջնարդյունքները
Դասընթացը հաջողությամբ յուրացրած մասնակիցը
ա/ Ընդհանուր գծերով կիմանա «Ակտիվ ուսուցման» և «Շրջված դասարանի» հայեցակարգերը և ակտիվ ուսուցման մի շարք մեթոդներ:
բ/ Կիմանա ակտիվ ուսուցմանը նպաստող թվային գործիքները և առավել առարկայորեն կպատկերացնի ակտիվ ուսուցման և թվային տեխնոլոգիաների նշանակությունն ուսումնառության մեջ:
գ/ Կտիրապետի սեփական դասընթացների ծրագրերում ներդրվելիք թվային որոշ հմտությունների:
դ/ Կկազմի կամ կվերամշակի դասընթացի ծրագիր, որտեղ ներառված կլինեն ակտիվ ուսուցումը խթանող թվային տեխնոլոգիաներ։
- Teacher: Gor Aleksanyan