Դասընթացի նպատակը`
1. Ծանոթացնել սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանությանը` հիմնական մեթոդներին,
2. Քննարկել
յուրաքանչյուր մեթոդի կիրառման առավելություններն ու թերությունները PR-ում,
3. Ձևավորել սոցիոլոգիական հետազոտության
ծրագրի մշակման հմտություններ,
4. Ստղծել սոցիոլոգիական և մարքեթինգային
հետազոտությունների ժամանակակից մեթոդների կրառման հնարավորություններ
5. Ներկայացնել զանգվածային սոցիալական
գործընթացների, կոլեկտիվ վարքի, սոցիալական փոխգործունեության և փոխկապվածության
դրսևորման ձևերի վերլուծության մեթոդները
. Տեսական գիտելիքներ
Ա․ տիրապետի PR-ի հիմնական հասկացություններին,
- կվերլուծեն և կհասկանան սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանության առանձնահատկությունները PR և մարքեթինգի ոլորտներին վերաբերող օբյեկտների ուսումնասիրության համատեքստում
Բ․ Բուն մասնագիտական գործնական կարողություններ
- կիմանա սոցիոլոգիական հետազոտությունների հիմնական մեթոդների մասին,
- կկարողանա քննարկել յուրաքանչյուր մեթոդի կիրառման առավելություններն ու թերությունները PR-ում,
- կտիրապետի սոցիոլոգիական հետազոտության ծրագրի մշակման հմտություններին,
- հանդես գա և աշխատի որպես PR և գովազդի ոլորտներում սոցիոլոգիական հետազոտություններ իրականացնող
Գ․ Ընդհանրական կարողություններ
- կզարգացնի հետազոտական հմտություններն ու կարողությունները
- կկարողանա գործնականում կիրառել հետազոտական տարբեր •ործիքները,
- կտիրապետի տվյալների ներկայացման մշակույթին
- Teacher: Nvard Melkonyan