Դասընթացի նպատակն է մագիստրոսներին տալ գիտելիքներ պինդ օգտակար հանածոների հանքավայրերի արդյունաբերական (երկրաբանատնտեսագիտական) գնահատման երկրաբանական, օգտակար հանածոների արդյունաբերական և վերամշակման խնդիրների լուծման
վերաբերյալ։ Դասընթացի խնդիրները հանգում են պինդ օգտակար հանածոների հանքավայրերի
արդյունաբերական յուրացման տեխնիկատնտեսական հաշվարկների իրականացման սկզբունքների,
մոտեցումների և մեթոդների վերաբերյալ մագիստրանտներին գիտելիքների տրամադրմանը։
Դասընթացի կրթական վերջնարդյունքները կայանում են պինդ օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման, շահագործման և հանքային հումքի վերամշակման խնդիրների ձևակերպման և լուծման կարողությունների, մասնագիտական փորձարարական հմտությունների և մասնագիտական գրագրության ունակության ձեռքբերման մեջ։
Virtual Academy of Teaching and Learning
E-mail: vatl@ysu.am
Phone: (+374 10) 57 06 77