Այս մոդելը մշակվել է Ռուբեն Պուենտեդուրայի կողմից, որը նշանակում է․
Substitution –подмена, փոխարինում
Augmentation-приращение, կուտակում
Modification –перепроектирование, փոփոխություն
Redefinition–переопределение, վերափոխում
Այս գործիքի միջոցով ուսուցանողը կարող է գնահատել, թե որքանով է տեխնոլոգիաների կիրառումը նպաստում ուսուցման մակարդակի բարձրացմանը։
SAMR մոդելը ներկայացնումէ համակարգչային տեխնոլոգիաների նկարագրությունը դասավանդման և ուսուցման գործընթացում։
I փուլ՝ փոխարինում։ Համակարգչային տեխնոլոգիաները կատարում են այն նույն գործողությունները, որոնք կատարվել են նախկինում առանց համակարգչի։ Օրինակ, սովորողները տպագրող մեքենայի փոխարեն օգտագործում են Word ծրագիրը, որի միջոցով տեքստեր են հավաքում։ Դասավանդման և սովորեցման մեջ չկան ֆունկցիոնալ փոփոխություններ։
II փուլ՝ կուտակում։ Համակարգչային տեխնոլոգիաները առաջարկում են արդյունավետ գործիքներ, ընդհանուր խնդիրների լուծման համար։ Օրինակ, ուսանողները, թեստերը լրացնում են Google-ում՝ թղթի վրա գրելու փոխարեն։ Ուսուցանողներն ու ուսուցանվողները ստանում են վայրկյանական հետադարձ կապ։ Արագ հետադարձ կապի շնորհիվ սովորողները ավելի ակտիվ են ներգրավվում ուսուցման գործընթացում։
III փուլ՝ փոփոխություն։ Սա առաջին քայլն է հեռանալու ավանդական համակարգից։ Լսարանի համար նախատեսված խնդիրները կատարվում են համակարգչային տեխնիկայի միջոցով։ Օրինակ, սովորողներին հանձնարարվում է գրել էսսե։ Նյութը կարող է ուղեկցվել երաժշտությամբ, ձայնային մեկնաբանությամբ։ Այն հնարավոր է ձայնագրել և հետագայում վերանայել։
IV փուլ՝ վերափոխում։ Ի հայտ են գալիս նոր մանկավարժական խնդիրներ, որոնք նախկինում չէին կարող լուծվել։ Օրինակ, լսարանը խնդրում է ցուց տալ վիդեո, որը կտա իրենց հարցի պատասխանը։ Լսարանը բաժանվում է խմբերի, որոնք միմյանց հետ համագործակցելով և յուրաքանչյուրն իր վրա վերցնելով կոնկրետ խնդիր՝ ստանում է վերջնական արդյունք։