Enrolment options

Ակտիվ ուսուցում. թվային տեխնոլոգիաները դասավանդման գործընթացում՝ M-learning & Gamification
Դասախոսների վերապատրաստման դասընթացի ծրագիր

 Դասընթացի նպատակն է մասնակիցներին ներկայացնել ակտիվ ուսուցման մոտեցման առանձնահատկություններն ու խաղային տեխնոլոգիաների, խաղայնացման և մոբայլ ուսուցման հնարավորությունները  դասավանդման գործընթացում՝ ուղղված նրանց ուսումնական ծրագրերի արդիականացմանն ու նրանցում նորարարական մեթոդների ինտեգրմանը։

Դասընթացի ավարտին վերապատրաստվողները `

  •  Կունենան ընդհանուր պատկերացում ակտիվ ուսուցման էության ու նպատակների, դասավանդման գործընթացում դերի ու արդյունավետության վերաբերյալ,

  • Կհասկանան ուսումնական գործընթացում խաղերի, լուրջ խաղերի և խաղայնացման (game, seriuse game, gamification) կիրառման հնարավորությունները,

  • ·Կհասկանան ուսումնական գործընթացներում ակտիվ ուսուցման տեխնիկաների միջոցով ուսանողների շահագրգռվածությունը, ներգրավվածությունն ու  մոտիվացիան ապահվելու հնարավորությունները,

  •  Կկարողանան կազմել խաղայնացման (գեյմիֆիկացիայի) կիրառմամբ իրենց դասընթացի ծրագիրը,

  •  Կծանոթանան հատուկ թվային գործիքների՝ շարժական սարքերի (mobile device) կիրառման հնարավորություններին ու ձևերին, կփարձարկեն դրանք, կքննարկեն դրանց օգտագործման առավելություններն ու սահմանափակումները՝ Canva, Slido, Mentimeter,Kahoot, Sparc Video,

  • Կկարողանան ակտիվ ուսուցման շրջանաում ձևակերպել առաջադրանքներ տարաբնույթ հավելվածների կիրառմամբ,

  • Կներկայացրեն իրենց ծրագրերը  PechaKucha ձևաչափով։

Self enrolment (Student)